Խոշոր ավտովթար՝ Ձորաղբյուրում. «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Leave a Comment