ԱՄԷ-ը «թաքնված» նավթատարներ է տեղափոխում Հորմուզի նեղուցով. ԶԼՄ – armeniatoday.am

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ADNOC ընկերությունը և գնորդները վերսկսել են նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով՝ օգտագործելով տեղորոշման համակարգերն (AIS) անջատած տանկերներ, հաղորդում է Reuters-ը։ Ըստ լրատվականի՝ սա արվել է  տարածաշրջանային հակամարտության պատճառով ծոցում «կուտակված» նավթը շուկա դուրս բերելու նպատակով։

Ապրիլին ADNOC-ին հաջողվել է արտահանել առնվազն 6 միլիոն բարել նավթ՝ չնայած Իրանի կողմից հնարավոր հարձակումների ռիսկին: Իրանն արդեն մեղադրվել է անօդաչու թռչող սարքերով էմիրաթական դատարկ տանկերներից մեկի վրա հարձակվելու մեջ: Արտահանման այս ծավալները զգալիորեն զիջում են նախապատերազմյան ցուցանիշներին, որի համար արտադրողները պատրաստ են դիմել խիստ ռիսկային քայլերի։

Մինչդեռ տարածաշրջանի այլ արտադրողներ՝ Իրաքը, Քուվեյթը և Կատարը, կա՛մ դադարեցրել են վաճառքը, կա՛մ կտրուկ նվազեցրել գները: Սաուդյան Արաբիան իր հերթին մատակարարումներն իրականացնում է բացառապես Կարմիր ծովով:

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Թեհրանն արգելափակել էր նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20%-ը և հեղուկ գազի մինչև 30%-ը: 

Leave a Comment