Իրանն ու ԱՄՆ-ը շատ մոտ են փոխըմբռնման համաձայնագրի կնքմանը․ ի՞նչ կտա այն Հայաստանին

Ամերիկյան վարչակազմում լավատեսություն են հայտնում Իրանի հետ փոխընբռնման հուշագիր ստորագրելու հարցում: Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ բեկումը այդ հարցում սպասվում է 48 ժամվա ընթացքում: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստ է մեկնել Պակիստան կամ Շվեյցարիա՝ իրանական կողմի հետ փաստաթուղթը ստորագրելու համար:  Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները:

«Այս տեղեկությունը առաջինը տարածել է «Աքսիոս» պարբերականը, որի աղբյուրներին, սովորաբար արժե հավատալ. կոնկրետ այս դեպքում պարբերականը վկայակոչում է երկու տեղեկացված աղբյուրի, որոնք մոտ են Սպիտակ տանը և երկուսն էլ հաստատում են այն, որ Դոնալդ Թրամփը լավատեսություն ունի և հավատում է, որ մոտակա օրերի ընթացքում կարձանագրվի բեկում»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ տեսք է ունենալու ստորագրվելիք փաստաթուղթը: Իսկ եթե չհաջողվի համաձայնության գալ, այս ամենից ի՞նչ կշահի Հայաստանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment