«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանն անդրադարձել է Վեդիում 2 անչափահաս քույրերի բռնաբարության դեպքին։
Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն: Վեդիի քաղաքապետ կոկորդիլոսագետը զբաղված է «քաղաքական հակառակորդների» փնտրտուքով ու միայն «ցանկալի» կալանավորումների մասին ինֆորմացիաներից սոցցանցերում հրճվելով։
Դրա համար եմ ասում, որ մեզ քաղաքականություն է բերել ոչ թե պաշտոնի կռիվը կամ երազանքը քաղաքականությունում լինելու, այլ մարդկանց խնդիրները լուծելու կամքը, որ մարդիկ չմոռացվեն, հանցանքները չթաքցվեն, իրավապահ համակարգը չծառայի քաղաքական իշխանությանը, որ մարդն իմանա, որ անհնար է իր երկրում հանցանք կատարածը չպատժվի, որ ինքնադատաստանները բացառվեն, քանի որ պետական մարմինները ճիշտ տեղում են, որ փաստաբաններն ու լրագրողները ստիպված չլինեն ամեն օր կռիվ տալ, որ պետությունը կատարի իր գործառույթը:
Արդարությունը հենց դրա համար է գալիս։ Մենք բերելու ենք հենց այդպիսի արդարություն»։ (Գ)