«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ չէ ապագայում ստանձնել Գերմանիայի ազգային հավաքականի ղեկը: Այս մասին տեղեկացնում է իսպանական Diario AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ չնայած այս պատրաստակամությանը, գերմանացի մասնագետը չի շտապում վերադառնալ ակտիվ մարզչական գործունեության: Նշվում է, որ Կլոպը խորը հարգանքով է վերաբերվում Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին և սպասողական դիրք է գրավել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նա մտադրություն չունի աշխատել Մադրիդի «Ռեալում»: