Դավիթ Իշխանյանը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական բանտից

Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով նրան զբաղվել ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների խնդիրներով։

Անդրադառնալով իր և մյուս հայերի դեմ կազմակերպված դատավարությանը Իշխանյանը հայտարարել է. «Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»։

Ադրբեջանում այժմ 19 գերի է պահվում։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Leave a Comment