Իրանին անհրաժեշտ է միայն արդարացի և համապարփակ գործարք ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանին անհրաժեշտ է միայն արդարացի և համապարփակ գործարք ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 5-ին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանի հետ մշակել փոխըմբռնման հուշագիր, որը կշոշափի կողմերի միջև կարգավորում պահանջող բոլոր առանցքային թեմաները։
«Մենք կընդունենք միայն արդարացի և համապարփակ համաձայնագիր»,- մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Արաքղչիի խոսքերը՝ Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպումից։

Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարը մատնանշել է Մերձավոր Արևելքում կրակի ամբողջական դադարեցման անհրաժեշտությունը։

Leave a Comment