Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել 272 տոննա պարարտանյութ՝ 4 վագոնով և 420 տոննա հացահատիկ՝ 6 վագոնով։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն,  մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարախքով Հայաստան է   տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Հիշեցնենք, որ տարանցիկ փոխադրումներից բացի, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Leave a Comment