Ե՞րբ կսկսվեն Անիի կամրջի վերականգնման աշխատանքները, և ինչպե՞ս կօգտագործվի կամուրջը

Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի երևանյան այցի ընթացքում ստորագրվել է պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման մասին արձանագրությունը։ Այսօր որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ փաստաթղթի մասին, որոնք ներկայացրել է Արտյոմ Երկանյանը:

«Իրականում այս նախագիծը տասնամյակների պատմություն ունի: Այն դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ամիսներին էր ակտիվ քննարկվում: 2010թ.-ին նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի միջև անգամ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել կամուրջի վերականգնման մասին, սակայն այն բանից հետո, երբ ցյուրիխյան հայտնի արձանագրությունները փակուղու մեջ մտան, այդպես էլ չվավերացվեցին Թուրքիայի կողմից, ըստ էության փակվեց նաև կամրջի ճակատագրին վերաբերող հարցը: Այն կրկին օրակարգ վերադարձավ 2022թ.-ին, երբ սկսվեցին ակտիվ շփումները բանագնացներ Ռուբինյանի և Քըլըչի միջև»,-ասել է Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment