ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) կոչ են արել բոլոր նավերին Հորմուզի նեղուցով անցնել միայն Թեհրանի կողմից տրամադրված միջանցքով: Զինվորականների նախազգուշացումը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
«Իրանի կողմից տրամադրված միջանցքը Հորմուզի նեղուցով անցնելու միակ անվտանգ միջոցն է: Նավերը այլ երթուղիներով շեղելը անվտանգ չէ, և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վճռական գործողություններ կձեռնարկեն յուրաքանչյուրի դեմ, ով կդիմի այս քայլին», – նշվում է փաստաթղթում։
Մայիսի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ազատություն» գործողության մասին, որը ռազմական հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում հայտնված նավերին ուղեկցելու ծրագիր է: Ամերիկացի առաջնորդը նաև սպառնացել է ուժով պատասխանել, «եթե այս մարդասիրական գործընթացը որևէ միջամտության ենթարկվի»: