Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ադրբեջանական գազը վերջերս սկսել է հոսել դեպի ԵՄ ևս երկու երկիր՝ Գերմանիա և Ավստրիա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Խոսելով Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի, կապի, անվտանգության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին՝ Ալիևն ընդգծել է, որ ԵՄ-ն երկրի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն, իր հերթին, միշտ հուսալի գործընկեր էր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Ավելի վաղ Կալլասն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել էր Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը։
