Ներքին գործերի նախարարությունը Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ Աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթ է նախաստորագրել

Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը շրջադարձային փուլ է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով գործընկերության խորացման պատրաստակամությունը։

Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածություն։

Leave a Comment