ՏԵԱՆՅՈՒԹ.18+ Բախում` ՊՊԾ աշխատակցի և Ոստիկանության գվարդիայի ծառայողի միջև

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Բաղրամյան մետրոյի հարակից տարածքում՝ նախագահական նստավայրի մոտ, միջադեպ է տեղի ունեցել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների միջև։

ՊՊԾ աշխատակիցներից մեկը հանրային վայրում, բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ, սեռական բնույթի վիրավորական արտահայտություններով դիմել է գվարդիայի ոստիկաններից մեկին։ «Իշխանությանը» պատմեցին, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՊՊԾ աշխատակիցը կտրուկ և վիրավորական տոնով պահանջել է ճանապարհ տալ իրեն։ Երբ գվարդիայի ծառայողը նշել է, որ տվյալ ուղղությամբ անցնել հնարավոր չէ, ՊՊԾ աշխատակիցը կորցրել է ինքնատիրապետումը և սկսել է հայհոյել: 

Միջադեպը մասամբ արձանագրված է MediaHub-ի հրապարակած տեսանյութում։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ ՆԳՆ-ից չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Leave a Comment