Սպերցյանը կիսվել է լեգենդար Ալեքսանդր Օվեչկինի հետ անձնական ծանոթությունից ստացած տպավորություններով

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կիսվել է «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ, լեգենդար Ալեքսանդր Օվեչկինի հետ անձնական ծանոթությունից ստացած տպավորություններով։

Խոսելով ձմռանը համացանցում հայտնված լուսանկարի մասին, որտեղ ինքը պատկերված է Օվեչկինի և Հասբուլայի հետ, Սպերցյանը պատմել է հանդիպման մանրամասները։

«Մախաչկալայից մի տղայի էի ճանաչում, մեզ ծանոթացրել էին։ Նստած էինք հյուրանոցում՝ Հասբուլայի և մի քանի մարտիկների հետ միասին, ու այդ ժամանակ եկավ Ալեքսանդրը։ Այդպես էլ լուսանկարվեցինք։ Հետո մի փոքր զրուցեցինք։ Ալեքսանդրին հարցրին՝ արդյոք ճանաչո՞ւմ է ինձ։ Նա նայեց ինձ ու ասաց. «Կարծես ծանոթ դեմք է»։ Տղաներից մեկն էլ Օվեչկինին ասաց. «Սա այն տղաներից է, ով Կրասնոդարում «Դինամոյին» զրկեց չեմպիոնությունից»»,- ժպիտով նշել է հայ ֆուտբոլիստը։

Leave a Comment