
Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Մակրոնը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանում և ծանոթացավ ցուցադրված ձեռագրերին:
Նախագահը ծանոթացավ նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին: Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Մատենադարանի հյուրերի հուշամատյանում: