17-րդ դարի Երևանի ականատեսը․ Ժան Բատիստ Տավերնիե. «Հայագիտակ»

Հայաստան այցելած առաջին ճանապարհորդներից էր Ժան Բատիստ Տավերնիեն։ 17-րդ դարի սկզբին նա եղավ Երևանում։ Ականատեսի աչքերով նկարագրեց քաղաքի ամրոցը, դիրքը, էթնիկ և կրոնական կազմը։ Տավերնիեն նշում է, որ բուն քաղաքը գտնվում էր բերդից դուրս։ Այստեղ ապրում էին հայերը, իսկ բերդում՝ պարսիկները։

Հայերը շատ բարեպաշտ էին։ Նրանք ունեին իրենց եկեղեցիները, հետևում էին բոլոր ծեսերին ու տոներին։ Ինչպես նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսավար Դիանա Դավթյանը՝ ճանապարհորդն արժեքավոր տեղեկություններ է թողել 17-րդ դարի Երևանի մասին։

Նա մանրամասն պատմում է երեխաների մկրտության, նշանադրության և թաղման ծեսերի մասին։ Ի դեպ, այսօր շատ քիչ բան է փոխվել այն ժամանակվա համեմատ։

Ֆրանսիացի ճանապարհորդն Արևելքի մասին անգնահատելի գիտելիքներ տվեց Եվրոպային։ Իհարկե, նա չէր մոռանում նաև իր առևտրային շահերը։ Տավերնիեն նկարագրում է շուկաները՝ շեշտելով, որ Երևանը գտնվել է առևտրային ճանապարհների հատման կետում։ Այն եղել է Հայաստանի գլխավոր քաղաքը՝ թաղված կանաչի մեջ։

Leave a Comment