ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր




Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է հռչակագրի տեքստը։ Նշվում է, որ հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու վերաբերյալ։


Նշվում է նաև, որ 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունները կապի, էներգետիկայի, տրանսպորտի և թվային համագործակցության ոլորտներում ամրապնդելու համար։


 


 


Leave a Comment