Թրամփը Զելենսկիին անվանել է «խորամանկ մարդ»

Salem News Channel-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին անվանել է «խորամանկ մարդ»։

Խոսելով Ուկրաինայի մասին՝ ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Զելենսկին «խորամանկ մարդ» է։ Նախագահը նաև նշել է, որ Կիևը շարունակում է պատերազմել ՆԱՏՕ-ի երկրների միջոցով ամերիկյան զենքի մատակարարման շնորհիվ։

Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում։

Leave a Comment