Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը՝ Արծվիկ Դեմուրչյանի և Մարգարիտ Սարգսյանի կատարմամբ. «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։

Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ» ստեղծագործությունը շատերին հայտնի է Լուսինե Զաքարյանի կատարմամբ։ Թեև դժվար է այն պատկերացնել մեկ այլ տարբերակով, սակայն, Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում սոպրանո Արծվիկ Դեմուրչյանն ու նվագակցող Մարգարիտ Սարգսյանը ձայնագրեցին մի ուրույն մեկնաբանություն: «Նոտայից ստուդիա»-ի այս թողարկմանը Մարգարիտ Սարգսյանը ներկայացնում է «Վոկալիզի» պատմությունն ու ձայնագրման առանձնահատկությունները:

Leave a Comment