Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նավթային օբյեկտներում հրդեհները «ԱՄՆ-ի անզգուշության ուղղակի հետևանքն են»՝ որոշ նավերի համար Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու փորձերի ժամանակ։ Այս մասին հայտնել է իրանական NourNews լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունը որևէ հարձակում չէր պլանավորել տվյալ օբյեկտների վրա, և միջադեպը ԱՄՆ զինվորականների անզգուշության արդյունք է՝ փորձելով պայմաններ ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անօրինական անցման համար, ինչը Թեհրանն արգելել է։
Ավելի վաղ ԱՄԷ իշխանությունները հայտնել էին, որ Ֆուջեյրա էմիրության նավթային համալիրում անօդաչու թռչող սարքի հարվածը մեծ հրդեհի պատճառ է դարձել, որի հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի երեք քաղաքացի։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «երկրում քաղաքացիական թիրախների վրա Իրանի նոր հարվածները» և հայտարարել, որ Աբու Դաբին իրեն իրավունք է վերապահում արձագանքելու։ Իրանի պետական հեռարձակողը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարձակվել ԱՄԷ-ի վրա։