ՇՄՆ-ն կանխատեսել է գետերում ջրի մակարդակի բարձրացում – armeniatoday.am

Մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի գետերի մակարդակի բարձրացման հնարավորության մասին։

Ըստ գերատեսչության՝ հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։

Հայաստանում 2024-ի մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Գործադիրը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։

Կարդացեք նաև՝ 

«Սարսափելի վիճակ էր». Լոռու բնակիչները պատմել են ջրհեղեղի և դրա հետևանքների մասին

Leave a Comment