Կայա Կալասը Երևանի կմեկնի Բաքու

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:

Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

 

Leave a Comment