«Եվրոպան չի կարող աջակցել իր իսկ ժողովրդի ցեղասպանին: Ֆրանսիան չի կարող պաշտպանել մեկին, ով խոստացել է խախտել սահմանադրությունը: Նա խոստացել է հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա այդ Եվրոպան չէ: Եվրոպան սպանում է իր իսկ երեխային: Ի՞նչ էր Աչցախը։ Արցախում ժողովրդավարություն էր զարգանում։ Հինգ նախագահ էր փոխվել։ Իշխանական ճյուղերը անկախ էին իրարից։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված էին, նույնիսկ ադրբեջանական մշակույթը, նրանց մզկիթները պահպանված էին։ Հիմա Եվրոպան համաձայնեց ժողովրդավար երկիրը հանձնել բռնապետական Ադրբեջանին, որտեղ 30 տարի է նույն իշխանությունն է, որտեղ ազգային փոքրամասնությունների առաջնորդները սպանվում են բանտերում՝ թալիշների առաջնորդները, որտեղ 17 տարեկան երեխային սպանում են, որովհետև բացահայտում է ոստիկանության թմրանյութերի առքուվաճառքը:
Հիմա այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք հիմա Բաքվում նստած են, նրանք այնտեղ չեն միայն հայերի խնդրի համար, միայն հայ լինելու համար, նրանք այնտեղ են, որովհետև նրանք կառուցում էին ժողովրդավարություն։ Բաքվում այսօր նստած է ժողովրդավարությունը։ Եվ այդ մարդկանց ազատելով է, որ ժողովրդավարությունը վերածնվելու է և աշխարհի կարգ ու կանոնը հաստատվելու է»,- այս մասին մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
The post Եվրոպան համաձայնեց ժողովրդավար երկիրը հանձնել բռնապետական Ադրբեջանին․ Հովհաննես Իշխանյան appeared first on Yerevan Today.