Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռավար ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին։
«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք և սովորեցինք խաղաղ ապրել»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության գործնական օգուտները․
Ավելի վաղ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․
«Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառմանը, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ ԵՔՀ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»։