Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը, որը մեկնում էր դեպի Երևան, արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդրի պատճառով, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը։

«Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդիրների պատճառով», – հաղորդել է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում էր գտնվում Իսպանիայի վարչապետը, որը Մադրիդից ուղևորվում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելու համար։

Խափանումը լուրջ չի համարվում, սակայն վայրէջքի որոշումը կայացվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։
Հաղորդվում է, որ Սանչեսը առավոտյան կմեկնի Երևան։

Leave a Comment