«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար». Մակրոնը գրառում է կատարել Երևանից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում Երևան ժամանումից հետո գրառում է կատարել և կից հրապարակել տեսանյութ․

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։

Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»։

 

Leave a Comment