Վերականգնվել են Երևան-Դուբայ և հակառակ ուղղությամբ թռիչքները

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։

Այս մասին ասվում է ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», – ասվում է հայտարարության մեջ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նշել է նաև, որ կշարունակի իրական ժամանակում մոնիթորինգ իրականացնել՝ թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։

Iravaban.net-ը Զվարթնոց օդանավակայանի կայքից տեղեկանում է, որ վերականգնված են նաև Երևան-Դուբայ և հակառակ ուղղությամբ թռիչքները։

Leave a Comment