Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել հարավային Լիբանանի վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ևս 89 լիբանանցի վիրավորվել է։
«Մարտի 2-ին ռազմական սրացման սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2659-ի, իսկ վիրավորների թիվը՝ 8183-ի», – ասվում է նախարարության զեկույցում, որը տարածվել է X-ում։
Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ զոհերի և վիրավորների թիվը կաճի, քանի որ Իսրայելը շարունակում է հարձակվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետ հանդիսացող բնակավայրերի վրա։