Գագաթնաժողովի անցկացումը ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է․ ԵՄ դեսպանություն

Մայիսի 5-ին Երևանում տեղի կունենա ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ նշանավորելով մեր հարաբերությունների որոշիչ պահը և սահմանելու ապագային ուղղված հստակ օրակարգ առաջիկա տարիների համար:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։

Գագաթնաժողովի անցկացումը ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է, որն արտացոլում է քաղաքական կապերը խորացնելու, տնտեսական համագործակցությունը ամրապնդելու և միասին հանուն ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն ապագայի աշխատելու մեր համատեղ հանձնառությունը։

Leave a Comment