Պենտագոնը հայտնել է Գերմանիայից մեկ տարվա ընթացքում 5 հազար զինծառայողի դուրս բերելու որոշման մասին


ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի վեցից տասներկու ամսվա ընթացքում։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։«Այս որոշումը կայացվել է Եվրոպայում Պաշտպանության նախարարության ուժերի դիրքորոշման մանրակրկիտ վերանայումից հետո՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի կարիքները և տեղում առկա պայմանները», – ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ուսումնասիրում է Գերմանիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու հնարավորությունը»։«Որոշում կկայացվի շուտով», – գրել էր Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։


 


 


 


Leave a Comment