Հայաստանի վարած քաղաքականության ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«2026 թվականի մայիս՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում (մասնակցում է մոտ հինգ տասնյակ երկրի և միջազգային կազմակերպության ղեկավար):

ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովը՝ մինչև հարյուր երկրի պատվիրակություն:

ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)

Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)

2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն:

Անվերջ շարունակելի…»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

Leave a Comment