Վթարային ջրանջատում՝ Վանաձորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 2-ին՝ ժամը 12:40-17:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն-4, Զեյթունի, Կանակա, Մալաթիայի, Մեքենաշինարարների, Սեբաստիայի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Comment