Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը – armeniatoday.am

Իրանի և ԱՄՆ-ի միջև մարտերը կարող են վերսկսվել, քանի որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, ըստ Fars լրատվական գործակալության՝ հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության փոխղեկավար գեներալ Մոհամմադ Ջաֆար Ասադին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության վերսկսումը հնարավոր է, և առկա տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն չի կատարում որևէ խոստում կամ պայմանավորվածություն»,- ասել է Ասադին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաների գործողություններն ու հայտարարությունները հիմնականում ուղղված են լրատվամիջոցներին, նպատակ ունեն կանխել նավթի գների անկումը և դուրս գալ իրենց կողմից ստեղծված իրավիճակից։

Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ամերիկացիների կողմից ցանկացած «նոր արկածախնդրության», հավելել է Ասադին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Leave a Comment