Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի անվճար ավտոբուսներ դեպի Երևանի Կենդանաբանական այգի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 1-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող կանգառից դեպի Երևանի կենդանաբանական այգի կշարժվեն ԱՆՎՃԱՐ ավտոբուսներ:

Ավտոբուսի ամբողջական գրաֆիկը՝

10:00 | Կանգառից դեպի այգի
11:00 | Այգուց դեպի կանգառ
12:00 | Կանգառից դեպի այգի
13:00 | Այգուց դեպի կանգառ
14:00 | Կանգառից դեպի այգի
15:00 | Այգուց դեպի կանգառ
16:00 | Կանգառից դեպի այգի
17:00 | Այգուց դեպի կանգառ
18:00 | Կանգառից դեպի այգի
19:00 | Այգուց դեպի կանգառ

Մեկնելու վայրը՝ Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող կանգառ

Ավտոբուսը կանգառում կլինի 9։30-ից:

Leave a Comment