Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել այս ամռանը Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողովին։

«Հավանաբար», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ լրագրողների հարցին, թե արդյոք նա կմասնակցի հունիսի 15-17-ը Ֆրանսիայում նախատեսված G7 գագաթնաժողովին։

Ամերիկացի նախագահը այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չի արել։

Leave a Comment