Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։

Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը կայացվել է ի պատասխան Եվրախորհրդարանի «Աջակցություն ժողովրդավարական դիմադրողականությանը Հայաստանում» բանաձևի։

Եվրոպական խորհրդարանի փաստաթղթում, ի թիվս այլ բաների, խոսվում է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Եվրախորհրդարանը շեշտել է հայ բնակչության անվտանգ վերադարձի իրավունքը և դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անարդար կալանքը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել:

Միլլի Մեջլիսի բանաձևում Եվրախորհրդարանի դիրքորոշումը անվանվել է երկկողմ համագործակցության «գլխավոր խոչընդոտ», իսկ համատեղ կառույցները՝ ճնշման և հանրապետության ներքին գործերին միջամտության գործիք։

Leave a Comment