Հանրապետության հրապարակում այսօր մարդաշատ էր․ Մայիսի 1-ը՝ աշխատանքի և աշխատավորի իրավունքների օրը, նշվել է տոնական միջոցառումներով, յուրօրինակ շքերթով, այսպես ասենք գունեղ անցուդարձով։ Հրապարակում են եղել նաև վարչապետ Փաշինյանը, քաղաքական տարբեր գործիչներ։
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում այս օրը մի հիմնական խորհուրդ ունի՝ ընդգծել աշխատողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։