2026 թվականի ապրիլի 30-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ապօրինի բնակարան մուտք գործելու և խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։Գործը մակագրվել է Սարգիս Հովհաննիսյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Կ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի փետրվար ամսին, քննությամբ չպարզված օրը և ժամին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, իր համար բարենպաստ գնահատելով իրավիճակը և օգտվելով իր տատիկի’ Ա․Գ․-ին պատկանող’ Արարատի մարզի X գյուղի X փողոցի X տան հասցեում մարդ չգտնվելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել հիշյալ հասցեի տուն,
այն է` փողոցի կողմից մագլցելով բարձրացել է տան երկրորդ հարկի բաց պատշգամբ, որտեղից ձեռքով վեր է բարձրացրել եվրոպական արտադրության շականակագույն դռան փականը և հրել է ներքև, որի արդյունքում դուռը կիսով չափ բացվել է, այնուհետև ուժեղ հրելով բացել է այն, որի արդյունքում դռան ներքևի մետաղական փականը վնասվել է:
Վերոնշյալ գործողությունների կատարումից հետո Կ.Հ.-ն ապօրինի մուտք է գործել Ա.Գ.-ի տուն և տեxյակ լինելով վերջինիս գումարների պահման վայրի մասին, հիշյալ տեղից’ հյուրասենյակի աջ մասի հատակին առկա փայտյա դուռը բացելու միջոցով մտել է փոքր նկուղ և այնտեղ առկա 1.300.000 ՀՀ դրամից կատարել է 200 ԱՄՆ դոլարի և 600.000 ՀՀ դրամի ընդհանուր արժեքի գաղտնի հափշտակություն:
Կ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: