Կուտակիր այսօր, ծախսիր վաղը. որքա՞ն գումար է հավաքվել Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում

Հայաստանում գրանցված աշխատողների համար կենսաթոշակ կուտակելը օրենքի  պարտադիր պահանջ է։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատավարձի 10%-ը պետք է կուտակվի որպես ապագա կենսաթոշակ։ Այդ 10%-ի ուղիղ կեսը՝ 5%-ը, քաղաքացու աշխատավարձից գանձվում և փոխանցվում նրա կենսաթոշակային հաշվին ինքնաբերաբար։ Ճիշտ նույնքան էլ նրա հաշվին ավելացնում է պետությունը։ Հունվարի 31–ի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակից է 1 միլիոն 12 հազար 89 քաղաքացի։ Այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ավելացել է  6․7 տոկոսով։

Սպառող քաղաքացուց՝ խնայող քաղաքացի․ այս գիտակցումով Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2014–ին ռեֆորմը ձախողվեց, բայց պարտադիր դարձավ 2018թ հուլիսից։ ՀՀ–ում կուտակային ֆոնդերի  մասնակից են 1974թ հունվարի 1–ից հետո ծնված քաղաքացիները։

Կենսաթոշակային պարտադիր ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, ինչպես կարծում են քաղաքացիներից շատերը, այլ երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական արմատներով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ»–ը և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն։ Նրանք ֆոնդերը կառավարելու դիմաց վճարներ են ստանում հենց այդ գումարներից։ Ընկերություններից յուրաքանչյուրը կառավարում է 3 կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:

Այդ ֆոնդերը տարբերվում են առաջին հերթին ռիսկի աստիճանով:  «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն կառավարիչ Պետրոս  Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ կամ քաղաքացին ինքը պետք է ընտրի իր ֆոնդը, կամ համակարգը ինքնաշխատ եղանակով ընտրում է միջին ռիսկային՝ պահպանողական  ֆոնդը։ Այստեղ ռիսկերը փոքր են, բայց եկամտաբերությունն էլ մեծ չէ․

 «Դա է պատճառը, որ այդ ամբողջ հավաքված գումարների 98 % ավելին հենց ներդրված է պահպանողական ֆոնդում։ Տեսնում ենք, որ վերջին մեկ–երկու տարիներին կամ նույնիսկ 3 տարիների ընթացքում կա բավական ակտիվություն և հետաքրքրվածություն քաղաքացիների շարքերում՝ ավելի ակտիվ ներգրավել իրենց կենսաթոշակային ֆոնդի ընտրության հարցում։ Մենք տեսնում ենք, որ ամիս առ ամիս ավելի և ավելի շատ քաղաքացիներ են ընտրություն կատարում և փոխում իրենց ֆոնդը դեպի ավելի քիչ ռիսկային կամ ավելի բարձր ռիսկային ֆոնդ»։

Համակարգի մասնակիցները աստիճանաբար ընտրում են ավելի ռիսկային, միաժամանակ ավելի եկամտաբեր ֆոնդերը։ Փոփոխություններ անողները հիմնականում երիտասարդներն են։

«Նկատում ենք, որ երիտասարդները ավելի ակտիվ են, ավելի հետաքրքրված են և ավելի իրազեկված են կենսաթոշակային համակարգը հասկանալու և ակտիվ են ինչ-որ որոշումներ կայացնելու հարցում։ Դա միանշանակ է»։

Այստեղ գումարները ներդրվում են ֆինանսական հատվածում, իրական հատվածում, արտասահնմանյան ընկերություններում։ Ամբողջ ֆոնդերի մոտ 35 տոկոսն է ներդրված արտասահմանյան ընկերություններում։

 «Այստեղ հիմնականում ներդրումները ուղղվում են միջազգայինշ ուկաներ, այսինքն` այլ մեծ ներդրումային ֆոնդեր, բաժնային ֆոնդեր, ինչպես նաև կայուն եկամտային,այսինքն` պարտատոմսերի  մեջ ներդրող միջազգային ֆոնդեր, որոնք կառավարվում են ֆինանսական ոլորտի  միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից»։

Կենսաթոշակային ֆոնդերի մյուս կառավարիչ «Ամունդի –Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանն ասում է, որ 2025–ին երեք ֆոնդերի ակտիվները կազմել են 750 մլրդ դրամ։

«Երեք  ֆոնդերից միջին ռիսկային ֆոնդը, որը պահպանողական ֆոնդն է, 98 %–ը այդտեղ են։ Ինչու՞, որովհետևօրենքըն ախատեսում է՝ եթե անձը կամավոր ընտրություն չի կատարում, ապա համակարգը ինքնաշխատկ երպովմիջոցները ուղղում  է միջին  ռիսկային ֆոնդ։ Դա է պատճառը,  որ միջին ռիսկային ֆոնդը  բավականին մեծ է»։

 Կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ներդրումներ են՝ ասում է Հրայր Ասլանյանը։ Եկամտաբերությունը անցնող տարիներին ավելացել է։ 2023–2025թ երեք ֆոնդերն էլ երկնիշ աճ են ունեցել։

 «Ցնցումներին, շոկերին շուկաները արձագանքում են, որից հետո գալիս է կայունության շրջանը։ Դա կարող է տևել 1 եռամսյակ, 2 եռամսյակ կամ նույնիսկ 1 տարի, որից հետո հաջորդում է արդեն աճի ավելի երկար ժամանակահատված»։

Կուտակված գումարը հնարավոր է ստանալ կենսաթոշակային տարիքի հասնելիս, բայց օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավոր է դրանք ստանալ նաև ժամկետից շուտ։ Տնտեսագետ, Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ  Մերի Բոյաջյանը մասնավորեցնում է, թե որ դեպքերում է հնարավոր կուտակված գումարը ստանալ նախապես:   

«Առողջապահության նախարարության կողմից իրականացվում է մի ծրագիր, համաձայն որի կառավարության սահմանված ցանկում ներառված հիվանդությունների դեպքում ֆոնդի մասնակիցը իրավունք ունի ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ՝ անկախ դրանց չափից։

Կենսաթոշակային ֆոնդում առկա միջոցների ստացման պահանջը մասնակիցը կարող է ներկայացնել ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը, այնպես էլ այդ տարիքը լրանալուց հետո՝ ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը ստանալու նպատակով»։

2026–ի հունվարի 31–ի դրությամբ ՀՀ պարտադիր կենսաթոշակյաին ֆոնդերի ակտիվների արժեքը շուրջ 1․5 տրիլիոն դրամ է,  ցուցանիշն ավելացել է  34 տոկոսով։  

 «Ընդհանուր առմամբ, հունվարի 31–ի դրությամբ երեք ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից ի վեր կազմել է 7․8–8․4 տոկոս, տարեսկզբից՝  12–14․8 տոկոսի շրջակայքում է»։  

Հայաստանում գրանցված աշխատող քաղաքացիների համար կենսաթոշակ կուտակելը օրենքի պահանջ է։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատավարձի 10%-ը պետք է կուտակվի որպես ապագա կենսաթոշակ։ Այդ 10%-ի ուղիղ կեսը քաղաքացու աշխատավարձից գանձվում և փոխանցվում է նրա կենսաթոշակային հաշվին մեխանիկորեն։ Ճիշտ նույնքան էլ նրա հաշվին ավելացնում է պետությ

Leave a Comment