Ադրբեջանի ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքու-Երևան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը երկարաժամկետ է և հիմնված է վստահության վրա, և նշվել է կողմերի միջև շարունակական շփումների կարևորությունը: Քննարկվել են ԿԽՄԿ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող մարդասիրական գործունեությունը, և ընդգծվել է Ադրբեջանի կողմից նրանց աջակցության կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Ադրբեջանում դադարեցրել է իր գործունեությունը անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։

Leave a Comment