
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այսօր նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ են այցելել, Ստեփանակերտում եղել Ղարաբաղի համալսարանում:
Մի քանի տասնյակ դիվանագետների այցը հաջորդում է Լեռնային Ղարաբաղում երկու եկեղեցիների ոչնչացմանը: Բաքվից պաշտոնապես հաստատել էին, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին քանդված են: