Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները

Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության,երեկվանից` մի քանի ժամում։ Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Շուշան Մկրտչյանը:

«Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց Հայաստանի պահեստից արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։ 

Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։

Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին( 

չեմ ասում ճնշված հարկային պայմանները)։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները։ 

Այս դեպքում անգամ պետական մակարդակով պարզաբանումը, հայտարարությունը նույնպես աջակցություն է։

* Թարմացում` Օզոնն էլ 

Չքաղաքականացնել !!!ընդամենն անհրաժեշտ է էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը»,– գրել է նա:

Leave a Comment