Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետ կապված 40 թիրախների վրա։
«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել և ոչնչացրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 ենթակառուցվածքային թիրախներ հարավային Լիբանանի տարբեր շրջաններում: Թիրախների թվում էին ահաբեկիչներին տեղակայող հրամանատարական կենտրոններ, ռազմական օբյեկտներ և լրացուցիչ օբյեկտներ», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ որսացել է երեք կասկածելի օդային թիրախ, նախքան դրանց՝ Լիբանանից Իսրայել անցնելը, ապա խոցել է մեկ անօդաչու թռչող սարք։