Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը



Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ և հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը, ընդգծվել է Ադրբեջանի կողմից դրան աջակցելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում հումանիտար սկզբունքներին, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար օգնություն է ցուցաբերել այդ երկրին։ Նա նաև տեղեկացրել է ԿԽՄԿ նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment