ԲՀԿ-ն ամբողջացրել է իր նախընտրական ծրագիրը

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ արդեն ամբողջացրել են իրենց նախընտրական ծրագիրը:

ԲՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»:

Ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:

«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը», – ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ նախընտրական ծրագրի տասն առաջարկներից են՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատվություն, թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment