UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է խառը մենամարտերում ունեցած իր հավակնությունների մասին։
«UFC-ն ինձ ամենամեծ մոտիվացիան է տալիս։ Ցանկանում եմ դառնալ ոչ միայն չեմպիոն, այլև լիգայի լավագույն մարտիկն անկախ քաշային կարգից»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Արիել Հելվանին։
Անդրօվկիանոսյան պրոմոուշենում իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է անցյալ տարվա աշնանը՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայությունում Արմանը ժամանակից շուտ՝ երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տոնել։