Միացյալ Թագավորության թագավոր Կառլ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են Միացյալ Նահանգներ։ Այցը քառօրյա է, և տեղի է ունենում իրանական պատերազմի Թրամփի ու ՄԹ կառավարության միջև հակասությունների պայմաններում։
«Էնդրյուս» համատեղ ավիաբազայում վայրէջք կատարելուց և դիմավորման կարճ արարողությունից հետո թագավորն ու թագուհին ուղևորվել են Սպիտակ տուն։ Այնտեղ նրանց դիմավորել են Դոնալդ և Մելանյա Թրամփները։ Տեղի է ունեցել առանձին թեյախմություն, որից հետո բրիտանական թագավորական զույգը և ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը մասնակցեցին Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում կազմակերպված ընդունելությանը՝ հյուրերի ավելի լայն շրջանակի մասնակցությամբ:
Վերջին անգամ Վաշինգտոնում նմանօրինակ ընդունելություն այգում կազմակերպել էին Գեորգ VI թագավորը և Ելիզավետա թագուհին 1939 թվականին:
Պետական այցը տեղի է ունենում նաև անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի ժամանակաշրջանում: Անցյալ շաբաթ Թրամփը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ այցը «միանշանակ» կարող է օգնել երկրներին կարգավորել հարաբերությունները:
Կառլ III-ը ելույթ կունենա Կոնգրեսի առջև: Սա կլինի պատմության մեջ նմանատիպ երկրորդ ելույթը. առաջինը Կոնգրեսում ունեցել է Ելիզավետա II թագուհին 1991 թվականին: Դրանից հետո նա և Կամիլան կմեկնեն Նյու Յորք, որտեղ նրանց ծրագրում նախատեսված է սեպտեմբերի 11-ի հիշատակին նվիրված միջոցառում:
