Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ. քննարկվել ընթացիկ համագործակցությունը – Live News

Դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելեցին Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղան մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ ունեցան տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելեցին ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։

Leave a Comment