Ես ասացի, որ ուզում եմ սպանել իրեն․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պարզաբանել է, թե ինչ էր խոսում թիմի ֆուտբոլիստ Տիջանի Ռեյնդերսի հետ «Ուեմբլի» մարզադաշտում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում նրան փոխարինելուց հետո։

«Ես ասացի, որ ուզում եմ սպանել իրեն այն բանի համար, թե որքան լավ նա խաղաց։ Տիջանին այն տղաներից է, որը վերջին հանդիպումներում խաղաժամանակ չէր ստանում, բայց այսօր իսկապես հիանալի հանդես եկավ», — կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով առավելության էր հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ և նվաճել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր։

Leave a Comment