Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Մետին Թոքելի հետ։ Հանդպման մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են համատեղ թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքը։

Թուրք գեներալը նշել է փոխադարձ այցերի շարունակականության կարևորությունը՝ «ռազմական համագործակցության ընդլայնման տեսանկյունից»։

Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment